Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Մագնիսները թուլացնում են հոգեկան ընկճվածությունը

Մագնիսները թուլացնում են հոգեկան ընկճվածությունը

Մեկ րոպեում չորս էլեկտրական զարկ հաղորդելով մագնիսին՝ էլեկտրաքիմիական փոփոխությունների շղթա է առաջանում ուղեղում, որն օգնում է հոգեկան ընկճվածության բուժմանը:

 

ոգեկան ընկճվածությունը աշխարհում անաշխատունակության չորրորդ խոշորագույն պատճառն է,  որից ամեն տարի տուժում են ավելի քան 19 միլիոն ամերիկացիներ։  Բուժումը մատչելի է, սակայն ոչ բոլորն ամբողջությամբ կբուժվեն:

 

Մելիսա Շուլցը սիրում է ժամանակ անցկացնել իր երկու լավագույն ընկերների հետ: Սակայն  եղել են ժամանակներ, երբ նույնիսկ այդ ժամանցը հաճելի չէր նրա համար:

 

«Ինձ զգում էի մինչև ծնկներս ցեխի մեջ», - ասում է Շուլցը:

 

Հոգեկան ընկճվածության առաջին նախանշանները նա զգացել է 12 տարեկանում: 33 տարեկան հասակում քնաբերի պատահականորեն շատ ընդունման արդյունքում մի քանի օր անցկացրել էր հիվանդանոցում:

 

Արիզոնա նահանգի Շուլթեի ինստիտուտի հոգեբույժ Հ. Շուլթեի համաձայն, եթե որևէ մեկի մոտ  հոգեկան ընկճվածության փոքր շրջան է եղել, ապա 50 տոկոս հնարավորություն կա, որ այն կկրկնվի:

 

Սննդի և դեղորայքի դաշնային գործակալությունը հաստատել է միջգանգային մագնիսական խթանմամբ բուժումը այն հիվանդների դեպքում, ում հակադեպրեսանտային դեղորայքը չի օգնել:

 

Երեք տարի առաջ Սթիվին հոգեկան ընկճվածություն ախտորոշեցին:

 

«Ատում էի շուրջս ամեն ինչ, ոչինչ չէի ցանկանում՝ մահից բացի», - ասում է Սթիվը:

 

Հոգնելով դեղորայքից, որը չէր օգնում, Սթիվը որոշեց փորձել միջգանգային մագնիսական խթանումը, որի դեպքում տափօղակի չափ մագնիս է տեղադրվում ուղեղի առաջնային ձախ կողմում: Մեկ րոպեում չորս էլեկտրական զարկ հաղորդելով մագնիսին՝ էլեկտրաքիմիական փոփոխությունների շղթա է առաջանում ուղեղում, որն օգնում է հոգեկան ընկճվածության բուժմանը: Սա կատարվում է օրական 37 րոպե:

 

«Այժմ հստակ կարողանում ենք հետևել, թե որքան էներգիա ենք հաղորդում որոշակի ժամանակի ընթացքում», - ասում է հոգեբան Շուլթեն:

 

Հիվանդներին անհրաժեշտ է բուժումը կրկնել չորսից վեց շաբաթ՝ շաբաթական հինգ օր:

 

Երկար գործընթացը  Սթիվին չի հուսահատեցրել։  Նա հուսով է՝ այս բուժումը կօգնի բարելավել իր տրամադրությունը և թուլացնել ընկճվածությունը:

 

Սննդի և դեղորայքի դաշնային վարչությունը չի հաստատել միջգանգային մագնիսական խթանումը երկբևեռ ըկնճվածության դեպքում: Մարդկանց փոքր խմբի մոտ այն կծկման նոպա է առաջացրել:

Սկզբնաղբյուր. http://www.amerikayidzayn.com/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ